Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում չինական պետական էներգետիկ ընկերության դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում չինական պետական էներգետիկ ընկերության դեմ
23.07.2019 | 23:46

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվում Չինաստանի պետական Zhuhai Zhengrong Co Ltd ընկերության դեմ, որը շարունակում է նավթ գնել Իրանից:

«Նրանք խախտել են ԱՄՆ-ի օրենքը՝ հում նավթ գնելով Իրանից: Մենք միշտ ասել ենք, որ պատժամիջոցները իրականում կկիրառվեն: Մենք չենք կարող հանդուրժել, որ ֆինանսական միջոցներ ստանա այաթոլան, ով սպառնում է ամերիկացի զինծառայողների, նավաստիների, օդաչուների կյանքին», - հուլիսի 22-ին Ֆլորիդայում ասել է Պոմպեոն:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ