Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Արամ Սարգսյան. Մենք պարտականություն ունենք հայրենիքի անկախության և բարեկեցության համար պայքարած մեր բացակա ընկերների և միմյանց առաջ

Արամ Սարգսյան. Մենք պարտականություն ունենք հայրենիքի անկախության և բարեկեցության համար պայքարած մեր բացակա ընկերների և միմյանց առաջ
24.07.2019 | 13:17

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արձագանքելով իր ծննդյան օրվա շնորհավորանքներին՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շատ-շատերդ շատ սիրուն էիք գրել... Շնորհակալ եմ բոլորիցդ շնորհավորանքների և բարի մաղթանքների համար. չթաքցնեմ ինձ անգամ երջանիկ զգացի...


Վազգենի ժամանակ ես հոգս չունեի, Վազգենից հետո ոչ միայն իմ և իմ ընտանիքի, այլև Վազգենի շրջապատի և երկրի հոգսը դարձավ իմը։ Ու միայն ձեր հոգածության և օժանդակության շնորհիվ էր, որ այդ հոգսը, կարծում եմ, չմոլորեցրեց ու չչարացրեց ինձ։ Գիտակցությունը, որ Հայաստանի Հանրապետության հոգսը մերն է, անկախ նրանից իշխանության ենք մենք թե ոչ, միավորում է մեզ։ Մենք նաև գիտակցված պարտականություն ունենք հայրենիքի անկախության և բարեկեցության համար պայքարած մեր բացակա ընկերների և միմյանց առաջ։ Շնորհավորանքները, որ ստացա, ոչ միայն ոգևորեցին ինձ իրենց բովանդակությամբ և որակով, այլև հիմնավորեցին, որ մենք քիչ չենք։ Համոզված եմ, որ մենք դեռ լիքը անելիք ունենք, ու տարիքն էլ չի ծուլացնի ինձ։ Նորից շնորհակալ եմ և ներողություն եմ խնդրում նրանցից, ում զանգերին չկարողացա պատասխանել»։

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ