Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Շոտլանդիան կարգելափակի Բորիս Ջոնսոնի՝ ԵՄ կազմից առանց գործարքի դուրս գալու ծրագիրը

Շոտլանդիան կարգելափակի Բորիս Ջոնսոնի՝ ԵՄ կազմից առանց գործարքի դուրս գալու ծրագիրը
24.07.2019 | 13:20

Շոտլանդիայի ղեկավար Նիկոլա Ստերջենը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համագործակցելու պատրաստակամություն հայտնել, սակայն հավելել է, որ Շոտլանդիան կփորձի արգելափակել Ջոնսոնի դիրքորոշումը ԵՄ կազմից առանց համաձայնագրի դուրս գալու հարցով:

Շոտլանդիայի ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել Ջոնսոնի քաղաքական հայացքների առնչությամբ և Brexit-ի հարցով նրա դիրքորոշմամբ: «Ես կշարունակեմ պատրաստվել նրան, որ Շոտլանդիան իրավունք ունենա ընտրելու սեփական ապագան անկախության հիման վրա, ոչ թե այն ապագան, որը մեզ կպարտադրեն Բորիս Ջոնսոնը կամ պահպանողականները», - շեշտել է Ստերջենը:

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ