Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուբեն Վարդազարյան. Խնդրում եմ զերծ մնալ շահարկումներից, որոնք կարող են վնասել ԲԴԽ հեղինակությանը

Ռուբեն Վարդազարյան. Խնդրում եմ զերծ մնալ շահարկումներից, որոնք կարող են վնասել ԲԴԽ հեղինակությանը
24.07.2019 | 13:27

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրառում է կատարել, որում նշել է իր գործունեությանը վերաբերող բոլոր հարցերին պատասխանելու պատրաստակամության մասին, սակայն պատասխանները կտրվեն միայն արձակուրդից վերադառնալուց հետո. «Հուլիսի 19-ին իմ՝ որպես ԲԴԽ նախագահ ընտրվելուց ի վեր որոշ լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իմ անձի և գործունեության վերաբերյալ տարածվում են տարաբնույթ մեկնաբանություններ, քննադատություն և բացասական գնահատականներ: Մշտապես ընդունել եմ առողջ քննադատությունը, ողջունել եմ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, սակայն չեմ կարող ընդունել անհիմն, երբեմն զրպարտության վերածվող մեղադրանքները: Ինչպես արդեն հայտնել եմ, առաջիկայում պատրաստվում եմ մեկնել արձակուրդ: Ուստի հնչեցված խիստ սուբյեկտիվ գնահատականներին կանդրադառնամ արձակուրդից վերադառնալուց հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը: Պատրաստ եմ պատասխանել իմ՝ անցյալ, ներկա և ապագա գործունեության մասին բոլոր հարցերին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նախատեսում եմ սեպտեմբերի 4-ին: Ուստի խնդրում եմ մինչ այդ զերծ մնալ ցանկացած տեսակի շահարկումներից, որոնք կարող են վնասել Բարձրագույն դատական խորհրդի հեղինակությանը»:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ