Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սերգեյ Լավրով. Մոսկվան երբեք չի ձգտել վատացնել հարաբերությունները Թբիլիսիի հետ

Սերգեյ Լավրով. Մոսկվան երբեք չի ձգտել վատացնել հարաբերությունները Թբիլիսիի հետ
24.07.2019 | 13:37

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել է. «Մենք երբեք չենք ձգտել վատացնել Թբիլիսիի հետ հարաբերությունները: Միխայիլ Սաակաշվիլիի օրոք հենց վրացական ղեկավարությունը խզեց դիվանագիտական հարաբերությունները՝ փորձելով սահմանափակել մեր տնտեսական համագործակցությունը: Մենք սերտ առևտրային և ներդրումային կապեր ունեինք: Այժմ առևտուրը վերսկսվել է: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը դրանից անհարմար է իրեն զգում: Մենք բացասական չենք վերաբերվում և կանխակալ չենք վրացի ժողովրդի հանդեպ, հակառակը, մենք դարերով միասին ենք ապրել, գնահատում ենք միմյանց մշակույթն ու սովորույթները»:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ