Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

2020թ. Հայաստանը և Արցախը միացնող 150 կիլոմետրանոց նոր ճանապարհ է կառուցվելու

2020թ. Հայաստանը և Արցախը միացնող 150 կիլոմետրանոց նոր ճանապարհ է կառուցվելու
24.07.2019 | 22:04

Այս պահին, պլաններով 2020 թվականին, նախնական քննարկումներով, պատրաստվում ենք մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել: Արդեն որոշում կա: Այս մասին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


«Հարավային ուղղությամբ ճանապարհ՝ Կապանից մինչև Հադրութ ճանապարհն է քննարկվում, և ես հուսով եմ, որ մինչև տարվա վերջ մենք կամփոփենք այս ամբողջ քննարկումները և արդեն կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այդ ճանապարհը:


Ի դեպ, Արցախի մասով ասեմ, որ արդեն քաղաքական որոշում կա», – ասել է նա:
Գրիգորյանի խոսքով, նախատեսվում է ճանապարհը կառուցել կարճ ժամանակում՝ 2020 թվականին: ԱԽ քարտուղարի խոսքով, կառուցման ֆինանսական միջոցները կան:
«Բնականաբար, եթե քաղաքական նպատակ կա: Ես կարող եմ ասել, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը, մեծ հաշվով, ոչ թե ունի ռեսուրսների խնդիր, այլ էդ ռեսուրսների շրջանակներում ծրագրերը իրականացնելու պոտենցիալի խնդիր ունի: Եվ ես համոզված եմ, որ մյուս տարի կկարողանանք դա նպատակին հասցնել», – նշել է նա:

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ