Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վերաքննիչը մերժեց Քոչարյանի դեմ Դատախազության բողոքը

Վերաքննիչը մերժեց Քոչարյանի դեմ Դատախազության բողոքը
24.07.2019 | 22:07

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքը։ 2018-ի հուլիսի 30-ին կալանք էր երկրորդ նախագահի գույքի և բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում: Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ: Վերաքննիչը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, ուրբաթ օրը հետաձգել էր դատական նիստը մինչև չորեքշաբթի ժամը 12-ը՝ բողոքաբերի դիրքորոշումը և պարզաբանումները լսելու համար: Դատախազության ներկայացուցիչներն այսօր մասնակցում էին նիստին: Ռոբերտ Քոչարյանը այսօր ևս, ինչպես և ուրբաթ օրը, ներկա էր դատական նիստին:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ