Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները

Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները
24.07.2019 | 22:08

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան սկսվել է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմամբ: Նախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման եղանակները: Զոհրաբ Մնացականյանը Վրաստանում է երկօրյա այցով: Նախատեսված են հանդիպումներ վարչապետ Մամուկա Բախտաձեի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ