Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մարկ Էսփերը՝ ԱՄՆ-ի ՊՆ նախարար

Մարկ Էսփերը՝ ԱՄՆ-ի ՊՆ նախարար
24.07.2019 | 22:13

Մարկ Էսփերը, ում թեկնածությունը ձայների մեծամասնությամբ հաստատել է ԱՄՆ-ի Սենատը, պաշտոնապես ստանձնել է ՊՆ նախարարի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ հեռարձակվել է Սպիտակ տան կայքում: «Ոչ ոք այդպիսի որակավորում չունի Պենտագոնը ղեկավարելու համար, ինչպես Մարկ Էսփերը», - հայտարարել է Թրամփը: «Ես վստահ եմ, որ նա պաշտպանության հիանալի նախարար կլինի», - ավելացրել է ԱՄՆ նախագահը:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ