Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վալերի Օսիպյան. Մարդիկ կան, որ ավելի օրինապաշտ են դարձել

Վալերի Օսիպյան. Մարդիկ կան, որ ավելի օրինապաշտ են դարձել
24.07.2019 | 22:14

Ոստիկանությունը, իր գործընկերների հետ համագործակցելով, հայտնաբերել է, մնացածն արդեն ոստիկանության խնդիրը չէ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին ու Միհրան Պողոսյանին ՀՀ արտահանձնելուն։


«Բայց տեղեկացված եմ, որ համապատասխան մարմիններն աշխատանքներ են իրականացնում, որ այդ հայտնաբերված անձանց արտահանձնեն ՀՀ»,- շարունակեց նա։ Ոստիկանապետը, խոսելով ասֆալտին փռելու պրակտիկայի մասին, շեշտեց, թե իրենք հանցագործներին հայտնաբերելու համար չեն սպասում վարչապետի հանձնարարականին։ «Ոստիկանությունն ունի հստակ գործառույթային պարտականություններ, այստեղ պարտադիր չէ վարչապետի հանձնարարականը։ Ասֆալտին փռելը շարունակվում է, պարզապես երևի տեղեկացված չեք։ Վստահեցնում եմ, որ այն պահին, երբ մենք խստացրել են մեր մոտեցումները և դադարել ենք հանդուրժող լինելը, մարդիկ կան, որ հասկացել են ու Հայաստանի Հանրապետությունում էլ ավելի օրինապաշտ են դարձել»,- ընդգծեց Օսիպյանը։ Նա հրաժարվեց անուններ տալ, թե ովքեր են իշխանափոխությունից հետ դարձել ավելի օրինապաշտ։

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ