Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանը պատրաստ է ոչնչացնել ԱՄՆ-ի անօդաչուները

Իրանը պատրաստ է ոչնչացնել ԱՄՆ-ի անօդաչուները
24.07.2019 | 22:15

Իրանը պատրաստ է ոչնչացնել ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերը, եթե կրկին խախտեն երկրի օդային տարածքը՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերը հունիսի 20-ին խոցել էին ԱՄՆ անօդաչու հետախուզական սարքը։ Ամերիկյան կողմը սկզբում հերքել էր, հետո ընդունել, որ Իրանը խոցել է RQ-4A BAMS-D անօդաչու թռչող սարքը: Վաշինգտոնը պնդում է, որ դա տեղի է ունեցել միջազգային ջրերի վրա, Թեհրանը՝ որ թռչող սարքը խախտել է Իրանի օդային սահմանը:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ