Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Որքան լայն է հարցերի շրջանակը, որ միավորում է մեզ՝ Հայաստանին և Վրաստանին

Որքան լայն է հարցերի շրջանակը, որ միավորում է մեզ՝ Հայաստանին և Վրաստանին
25.07.2019 | 12:50

Տեսանք, թե որքան լայն է հարցերի շրջանակը, որ միավորում է մեզ՝ Հայաստանին և Վրաստանին՝ հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո։ «Սպասում եմ իմ գործընկերոջը Հայաստանում պատասխան այցով», - նշել է Մնացականյանը։ Նա ասել է, որ շատ էական է համագործակցության միջխորհրդարանական հարթակը՝ ընդգծելով. «Մենք մեր կողմից փորձում ենք մեր ներդրումն ունենալ, արտաքին ոլորտի պատասխանատուների, արտաքին ոլորտի գերատեսչությունների մակարդակով ակտիվ պահել այդ երկխոսությունը և համագործակցությունը»:


Մնացականյանը նշել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և վերահաստատել հակամարտությունների լուծման բացառապես խաղաղ ճանապարհը։ «Արդեն տեսաք՝ որքան ժամանակ պահանջվեց արտահայտելու, թե ինչ ենք քննարկել, որը կրկին ցույց է տալիս, թե որքան լայն է հարցերի շրջանակը, որը միավորում է մեզ՝ Հայաստանին և Վրաստանին», - նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ