Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել է Արցախի ղեկավարության հետ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել է Արցախի ղեկավարության հետ
25.07.2019 | 12:51

Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր են քննարկել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Ստեփանակերտում: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել են Արցախի ՊՆ նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:


Արցախի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Աբրահամյանը Կասպշիկի հետ քննարկել է շփման գծի օպերատիվ-մարտավարական իրավիճակն ու այն հարցերի համալիրը, որոնք առնչվում են հրադադարի պահպանման ռեժիմի հետագա ամրապնդմանը:
ԼՂՀ ԱԳՆ փոխանցմամբ էլ՝ Մասիս Մայիլյանը և Անջեյ Կասպշիկն ընդգծել են Ադրբեջանր և Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության պահպանման կարևորությունը, անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դիտարկումների վերաբերյալ մի շարք հարցերի:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ