Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կնվազի 3-4 աստիճանով
25.07.2019 | 12:52

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Այսօր, հուլիսի 27-28-ը հյուսիսային առանձին շրջաններում, հուլիսի 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ը կնվազի 3-4 աստիճանով։ Երևանում այսօր, հուլիսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 26-ին, 29-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։

Դիտվել է՝ 302

Մեկնաբանություններ