Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՍԴ նախագահը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների հարցը

ՍԴ նախագահը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների հարցը
25.07.2019 | 12:54

Հուլիսի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի արդարադատության ոլորտի բարեփոխումներին նվիրված Տեխնիկական շրջանակային առաքելության ներկայացուցիչներին․ ՄԱԶԾ քաղաքականության ձևավորման, քաղաքական երկխոսության և սահմանադրական գործընթացների մասնագետ Ջեյսոն Գլուքին, ՄԱԶԾ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության մասնագետ Այնուրա Բեկոենովային, Իրավունքի գերակայության Բինգհամ կենտրոնի ներկայացուցիչ Յան Վան Զիլ Սմիթին, հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության փորձագետ Կոնստանտին Պալիկարսկուն, ՄԱԶԾ Հակակոռուպցիոն ծրագրի մասնագետ Աիդա Արությունովային և ՄԱԶԾ Արդարադատության ոլորտի ծրագրի ղեկավար Մարինե Մալխասյանին:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումներին: Հրայր Թովմասյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի դերը դատական իշխանության համակարգում, գործող Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանին վերապահված հիմնական գործառույթները և դրանց կիրառական պրակտիկան։


Սահմանադրական դատարանի նախագահը պատասխանել է հյուրերի հարցերին՝ կապված դատական համակարգում քննարկվող փոփոխություններին:

Դիտվել է՝ 283

Մեկնաբանություններ