Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռոհանի. Իրանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի

Ռոհանի. Իրանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի
25.07.2019 | 12:55

Թեհրանը պատարստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստում:
«Միշտ պատարստ ենք արդարացի և օրինական բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի՝ երկխոսության կամ էլ բանակցային գործընթացի պատրվակով», - նշված է Ռոհանիի հայտարարության մեջ: Նա մեղադրել է Սաուդյան Արաբիային և Իսրայելին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելուն խոչընդոտելու համար:

Դիտվել է՝ 267

Մեկնաբանություններ