Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուբեն Մելիքյան. ԲԴԽ-ի ներկա կազմն ունակ չի երաշխավորել դատական իշխանության և դատավորների անկախությունը

Ռուբեն Մելիքյան. ԲԴԽ-ի ներկա կազմն ունակ չի երաշխավորել դատական իշխանության և դատավորների անկախությունը
25.07.2019 | 13:05

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում օրենքի կոպիտ խախտումներով կատարված խուզարկությունից անցել է մեկ շաբաթ։ Ցավոք, ԲԴԽ մինչ օրս պատշաճորեն չի արձագանքել այդ միջադեպին՝ ամրապնդելով հանրային գիտակցության մեջ այն մոտեցումը, որ ԲԴԽ-ի ներկա կազմն ունակ չի լինելու իրականացնել իր թիվ 1 սահմանադրական առաքելությունը՝ դատական իշխանության և դատավորների անկախության երաշխավորումը։ Դա նշանակում է, որ Քաղաքացիական հասարակության ինստիտուտներն այս հարցում պետք է հատուկ գործառույթ ստանձնեն։ Ու ստանձնելու ենք»։

Դիտվել է՝ 327

Մեկնաբանություններ