Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հալեպում տասնյակ զոհեր կան

Հալեպում տասնյակ զոհեր կան
25.07.2019 | 13:23

Կրկին ռմբակոծվել է Սիրիայի Հալեպ քաղաքը: Տասնյակ ռումբեր են տեղացել Հալեպի ծայրամասային շրջանների, հատկապես՝ Համատանիե և Սեյֆ ալ Տալուե թաղամասերում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, վիրավորների թիվը հասնում է 15-ի: Մի շարք թաղամասերում իրավիճակը քաոսային է՝ զոհերի դիակներ են մնացել այրված ավտոմեքենաների տակ:

«Ալ Մայադին» արաբական կայանի հաղորդմամբ՝ Հալեպի այս ռմբակոծության ամբողջական պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի անմիջական հովանավորությունը վայելող «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման վրա։

Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ