Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Գլխավոր դատախազը իրավիճակին չի տիրապետում

Գլխավոր դատախազը իրավիճակին չի տիրապետում
25.07.2019 | 13:24

«Ժողովուրդը» գրում է. «Հուլիսի 22-ին ԱԱԾ-ն բացահայտեց, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ.Կ.-ն ավազակության համար 2013-ին 10 տարի ազատազրկման դատապարտված Գ.Գ.-ին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար նրա մտերիմից 2019 թվականին մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք: «Ժողովուրդը» իր աղբյուրների միջոցով պարզեց, որ Գ.Գ.-ն, ամենայն հավանականությամբ, Գուրգեն Գալստյանն է, որը 2009-ի նոյեմբերի 3-ին` ժամը 02:00-ի սահմաններում, 4 այլ անձանց հետ մեկնել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս. նրանք մուտք են գործել քնած ամուսինների բնակարան, կապել են նրանց ձեռքերն ու ոտքերը, հարվածներ են հասցրել՝ հափշտակելով խոշոր չափի գումար: Ստացվում է, որ գլխավոր դատախազի քթի տակ կաշառք են ստացել, և նա, մեղմ ասած, իրավիճակին չի տիրապետել»:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ