Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի դեմ ամենաակատիվ պայքարողը

ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի դեմ ամենաակատիվ պայքարողը
25.07.2019 | 13:28

«Հրապարակը» գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի դեմ ամենաակատիվ պայքարողը վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ նշանակված, ժամանակին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղակալ, դրանից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Եղիշե Կիրակոսյանն է (Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանի որդին, ում եղբայրը՝ Արա Կիրակոսյանը, Հայբիզնեսբանկի վարչության նախկին նախագահը, 2017-ին դատապարտվեց 13 տարի ազատազրկման): Մենք փորձեցինք պարոն Կիրակոսյանից ճշտել՝ ինքը նո՞ր է կիսում Նիկոլ Փաշինյանի՝ արդարադատության ոլորտին առնչվող տեսակետները, թե՞ տրանսֆորմացիան տեղի է ունեցել իր եղբոր (Հայբիզնեսբանկի վարչության նախագահ, փողերի լվացման և հափշտակության հոդվածով դատապարտված)՝ Արա Կիրակոսյանի՝ բաց ռեժիմ դուրս գալուց հետո: Մեզ հետաքրքրում էր նաև, թե ինչ ընթացքի մեջ են ապօրինի հարստացման և գույքի բռնագրավման օրինագծերի վրա ընթացող աշխատանքները (ի դեպ, Եղիշե Կիրակոսյանի հորեղբոր աղջիկն էլ «Սերժի վախտ» պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանն է):


Եղիշե Կիրակոսյանը պատասխանեց մեր հեռախոսազանգին, բայց երբ իմացավ, որ իր հետ լրագրող է խոսում և այն էլ` «Հրապարակի», ասաց` հանդիպման է, չի կարող խոսել։ Հարցին` հանդիպումից հետո կպատասխանե՞ք, ասաց` ոչ մի հարցի չի պատասխանում: Դե՞մ եք հրապարակայնությանը․ հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը և 2 օր շարունակ չպատասխանեց մեր զանգերին»:

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ