Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վրաստանը մտադիր է սուբսիդավորել Երևանի միջոցով Ռուսաստանից տարանցիկ չվերթները

Վրաստանը մտադիր է սուբսիդավորել Երևանի միջոցով Ռուսաստանից տարանցիկ չվերթները
25.07.2019 | 13:29

Վրաստանի իշխանությունները պատրաստ են 1․2 մլն եվրո՝ առանց ԱԱՀ-ի, հատկացնել Երևանի միջոցով Ռուսաստանից Թբիլիսի և Բաթումի տարանցիկ չվերթների համար՝ հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության դիրքորոշումը։ Սուբսիդավորման համաձայնագրերը կստորագրվեն առնվազն երկու ավիաընկերության հետ, որոնք Հայաստանով Ռուսաստանից Վրաստան են ուղևորվում։ Համաձայնագիրը պետք է ձևակերպի «Վրաստանի օդանավակայանների միավորում» պետական ընկերությունը։


Փաստաթղթերը կձևակերպվեն յուրաքանչյուր ուղղությամբ՝ առնվազն մեկ տարի ժամկետով, իսկ սուբսիդավորման հավակնող ավիաընկերությունը վրացական յուրաքանչյուր օդանավակայան պետք է շաբաթական առնվազն 2 չվերթ կատարի։
Յուրաքանչյուր ավիաընկերության հետ ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 600 հազար եվրոն։

Դիտվել է՝ 326

Մեկնաբանություններ