Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները ավելի են սրվում

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները ավելի են սրվում
25.07.2019 | 23:00

«Թուրքիայի համբերությունը սպառվում է, մեզ Վաշինգտոնի արձագանքը չի բավարարում»՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Այս անգամ կրքերը լարվել են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու և տեղից քուրդ զինյալներին հանելու՝ անցած տարի ձեռք բերված համաձայնագրի շուրջ: «Ամերիկան որևէ հստակ քայլ չի անում այս հարցի ուղղությամբ,- Անկարայում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը: - Տպավորություն է, որ ամերիկացիներն ուզում են սառեցնել գործընթացը: Մենք պետք է օր առաջ խոսքից գործի անցնենք, քանի որ այլևս չենք կարող սպասել»:

Դիտվել է՝ 250

Մեկնաբանություններ