Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ռուսական նավթակիր նավ է ձերբակալել

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ռուսական նավթակիր նավ է ձերբակալել
25.07.2019 | 23:02

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ռուսական նավթակիր նավ է ձերբակալել, որը Կերչի նեղուցում էր հայտնվել անցյալ տարի նոյեմբերին ռուսաստանյան սահմանապահների կողմից ուկրաինական երեք ռազմավանավերի կալանման ժամանակ՝ ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան էջում: NEYMA նավթակիրը փորձել է մուտք գործել Իզմայիլի նավահանգիստ NIKA SPIRIT անվամբ: Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության և Ռազմական դատախազության տվյալներով՝ տանկերն անվանափոխել են «ապօրինի, ագրեսիվ գործողություններին մասնակցությունը թաքցնելու նպատակով»: Նավթակիրը հնարավոր է եղել բացահայտել միջազգային տեղեկատվական համակարգի օգնությամբ: Ուկրաինական պաշտոնական մարմինները նավը կալանելու միջնորդություն են նախապատրաստում:

Դիտվել է՝ 308

Մեկնաբանություններ