Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հայաստանը կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին
25.07.2019 | 23:06

ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության գլխավոր հանձնակատար Տիգրան Խաչատրյանը և ցուցահանդեսի գործադիր տնօրեն Նաջիբ ԱլԱլին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ պայմանագիրը։ Տիգրան Խաչատրյանը և Նաջիբ ԱլԱլին քննարկել են ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպական հարցեր։ Կողմերը զրուցել են ցուցահանդեսին Հայաստանի ազգային օրվա կազմակերպման հարցի շուրջ։ Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին։ «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսը կանցկացվի «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով, կմեկնարկի 2020-ի հոկտեմբերի 20-ին և կտևի շուրջ 6 ամիս։ Ցուցահանդեսին մասնակցելու է 192 երկիր։ Մասնակից երկրները ներկայացնելու են իրենց մշակութային ժառանգությունը, տնտեսությունը, ներդրումային և զբոսաշրջային ներուժը։

Դիտվել է՝ 292

Մեկնաբանություններ