Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ադրբեջանը սեպտեմբերին չեղարկելու է Թուրքիայի հետ վիզային ռեժիմը

Ադրբեջանը սեպտեմբերին չեղարկելու է Թուրքիայի հետ վիզային ռեժիմը
25.07.2019 | 23:07

Ադրբեջանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը չեղարկվելու է սեպտեմբերի 1-ից: Անկարան 2007-ին միակողմանի չեղարկել էր վիզային ռեժիմն Ադրբեջանի քաղաքացիների համար: Ադրբեջանի քաղաքացիներն առանց վիզայի Թուրքիայի տարածքում կարող են գտնվել 30 օր: Սեպտեմբերի 1-ից Թուրքիայի քաղաքացիները ստիպված չեն լինի վիզա ստանալ Ադրբեջան այցելությունների համար: Թուրքիայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Ադրբեջանում գտնվել 30 օր:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ