Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հուրգադայում մնացած 100 քաղաքացիների մասին

Հուրգադայում մնացած 100 քաղաքացիների մասին
26.07.2019 | 11:17

Մոտ 100 ՀՀ քաղաքացի գտնվում է Եգիպտոսի Հուրգադա քաղաքում և չի կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ չեղարկվել է նրանց չվերթը: Եգիպտոսում ՀՀ հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը հայտնեց, որ արդեն կապ են հաստատել փոխադրող ավիաընկերության հետ, չվերթը չեղարկվել է, քանի որ Հայաստանի տուր ընկերությունը չի կատարել ֆինանսական պարտականությունները: Ռաֆայել Մովսեսյանը նշեց, որ իրենք մշտապես կապի մեջ են թե փոխադրողի, թե Հուրգադայում մնացած քաղաքացիների հետ: Հուլիսի 23-ին Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չէին կայացել, տասնյակ ուղևորներ չէին կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ։

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ