Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սամվել Բաբայանի աջակիցները փորձում են մարդկանց ակտիվացնել՝ ահաբեկելով

Սամվել Բաբայանի աջակիցները փորձում են մարդկանց ակտիվացնել՝ ահաբեկելով
26.07.2019 | 11:18

«Փաստը» գրում է. «ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը և «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանը բացահայտ աջակցում են Սամվել Բաբայանի՝ Արցախում ծավալած քաղաքական գործընթացներին։ Նրանք նախկինում էլ դա չեն թաքցրել: Քանի որ Պետրոսյանը Արցախյան պատերազմի տարիներին եղել է Քարվաճառի գնդի հրամանատարը, իսկ ներկայումս Քարվաճառում են գտնվում իր նախկին գնդի զինվորներից ոմանք, նրանք այժմ իրենց աշխատանքները կենտրոնացրել են այդ ուղղությամբ, փորձում են ազդեցություն ունենալ նաև Քարվաճառում ծառայող զինծառայողների վրա։


Ըստ Քարվաճառում բնակչության շրջանում տարածված լուրերի՝ Պետրոսյանն ու Մելքոնյանը փորձում են անգամ ահաբեկել և սպառնալիքների միջոցով մարդկանց ակտիվացնել։ «Փաստ» թերթի՝ Արցախից ստացած տեղեկությունների համաձայն, նրանք հիմնականում իրենց խոսքում նշում են, թե «եկել եք, ստեղ ապրում եք, բայց հեսա սրանք էս տարածքները հանձնելու են», նաև հայտարարում են, որ միայն Բաբայանը կարող է կանխել «հողերի հանձնման» գործընթացը»:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ