Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սամվել Բաբայանի վրա հազար հոդված կարելի է դնել

Սամվել Բաբայանի վրա հազար հոդված կարելի է դնել
26.07.2019 | 11:21

«Հրապարակը» գրում է. «Արցախում նախընտրական մթնոլորտը շիկանում է։ Իշխանությունները Սամվել Բաբայանի պլան Բ-ի դեմ իրենց ծրագիրն ունեն։ Եթե Գերագույն դատարանի, ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների առաջարկը մերժվի, և Բաբայանը գնա իր խոստացած հաջորդ քայլին՝ փողոցային ըմբոստությանը, չի բացառվում, որ նրան ձերբակալեն։ «Բաբայանի վրա հազար հոդված կարելի է դնել՝ սահմանադրական կարգը տապալելու փորձից սկսած, վերջացրած անցյալի որոշ արարքներով»,- ասաց Արցախի մեր աղբյուրը։ Բաբայանի թիմը համագումար է պլանավորում, նախնական տեղեկություններով՝ հուլիսի 28-ին»:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ