Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օդանավակայնից ոսկի են հափշտակել

Օդանավակայնից ոսկի են հափշտակել
26.07.2019 | 11:23

Հանդերձափոխված հանցագործները Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի օդանավակայանից 750 կգ ոսկի են հափշտակել: Հարձակվողները ոստիկանական ավտոմեքենաներով և ոստիկանների հագուստներով օդանավակայանի տարածք են մտել, բեռնատար տերմինալ ներթափանցելով՝ կողոպտել են Brink’s ընկերության ինկասատորական ֆուրգոնը և անհետացել։ Հափշտակված ոսկին 30 մլն դոլար է գնահատվում։

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ