Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները

Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները
26.07.2019 | 11:24

«Ժողովուրդը» թգրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ և հանձնաժողովների նիստերից բացակայելու համար։ Ուսումնասիրելով հունվարի 14-ից հունիսի 30-ը պատգամավորների բացակայությունների ցանկը, պարզեցինք, որ լիագումար նիստերից ամենաշատը՝ 11 անգամ, բացակայել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա աշխատավարձից կատարվել է 357 հազար դրամի պահում։ Նրան հաջորդում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ 9 բացակայությամբ և 426 հազար 700 դրամ պահումով։ Բացակայողների թոփ եռյակը եզրափակում է նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Կորյուն Մկրտչյանը։ Նա լիագումար նիստերից բացակայել է 8 անգամ, և աշխատավարձից պահվել է 264 հազար դրամ»:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ