Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կապան-Հադրութ ճանապարհի կառուցման հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կապան-Հադրութ ճանապարհի կառուցման հայտարարությանը
27.07.2019 | 02:36

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող երրորդ ճանապարհի կառուցման հայտարարությանը, պնդելով, որ այդպիսով «Երևանը մտադիր է ամրապնդել ստատուս-քվոն, խաթարել հակամարտության խաղաղ կարգավորումը և բռնակցել Ադրբեջանի օկուպացված տարածքները»:


Վկայակոչելով ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ծավալուն հայտարարությունը՝ «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ Բաքուն կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին «առանձնահատուկ ուշադրություն դարձնել օկուպացված տարածքներում բանակցային գործընթացը լրջորեն վնասող գործընթացին»: «Հնարավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության»-ը հարցազրույցում հայտարարել է, որ «շուտով Հայաստանը և Արցախը միացնող 150-կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվելու»: Խոսքը Կապան֊Հադրութ ճանապարհի մասին է: Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով ճանապարհի հաշվարկները կան, հարցը քննարկվել է Երևանի և Ստեփանակերտի մակարդակով, և եթե աշխատանքները սկսվեն 2020-ին, 2-3 տարում նոր ճանապարհը պատրաստ կլինի:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ