Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱԽ քարտուղար․ Երևանի ու Ստեփանակերտի միջև որոշակի խնդիրներ են եղել

ԱԽ քարտուղար․ Երևանի ու Ստեփանակերտի միջև որոշակի խնդիրներ են եղել
27.07.2019 | 02:41

Երևանի ու Ստեփանակերտի միջև որոշակի խնդիր է եղել, որ այլևս անցյալում է՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա հրաժարվեց մանրամասնել՝ ի՞նչ խնդիրներ են եղել, ովքե՞ր են կանգնած եղել այդ խնդիրների հետևում և ինչպե՞ս են լուծվել այդ խնդիրները:

«Երևան – Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին գտնվում են շատ լավ վիճակում: Որոշակի խնդիրներ եղել են, բայց այդ խնդիրները արդեն անցյալում են», - հայտարարեց ԱԽ քարտուղարը:


Լրագրողները խնդրեցին Գրիգորյանին մանրամասնել՝ ի՞նչ խնդիր են եղել: - «Խնդիրների մասին խոսվել է և հրապարակային, և քննարկումներ են եղել հանդիպումներում», - արձագանքեց նա: Լրագրողների փորձերին՝ հստակեցնել կոնկրետ ի՞նչ խնդիրներ նկատի ունի, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ «հրապարակային ինչ կա՝ դրանք»:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ