Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հուրգադայում մնացած հայերը վերադարձան Երևան

Հուրգադայում մնացած հայերը վերադարձան Երևան
27.07.2019 | 14:23

Հուրգադայում մնացած հայաստանցիները՝ 100 հոգի, վերջապես Երևան հասան։
Երեկ ժ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Հուրգադայից հայերին չարթերային թռիչքով տեղափոխելու համար կառավարությունը պատրաստ է վճարել։ Կառավարության արտահերթ նիստի որոշմամբ՝ պահուստային ֆոնդից մոտ 100.000 դոլար է տրամադրվել Հուրգադա -Երևան երկու թռիչքների համար։


«Մեկը այսօր է, երկրորդ թռիչքն էլ երկուշաբթի օրն է»՝ տեղեկացրել է Սիսեռյանը: «Գնալ չկա էլ՝ ով որ այնտեղ է։ Առաջինը կարծեմ 120 հոգի է, երկրորդն էլ այդքան։ Այսինքն մոտավորապես 220 հոգու համար է»։ Չեղարկվել են Հուրգադա - Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները։ Հանգստի մեկնած քաղաքացիները վերադառնալ չէին կարողանում, իսկ հանգստանալու մեկնել պատրաստվողներն էլ հավաքվել էին փաթեթներ վաճառած տուրիստական գործակալության` «Էյ ընդ Ար» ընկերության գրասենյակում։ Եգիպտոսում Հայաստանի հյուպատոսը բացատրել էր, որ թռիչքների չեղարկման պատճառն այն է, որ տուրօպերատորը ավիափոխադրողին չի վճարել։ Խնդրահարույց տուրիստական ընկերությունը փակ է: 6-րդ վարչությունում նյութեր են նախապատրաստվում։


Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00-ին։ «Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով։
ՀՀ դեսպանության թեժ գիծ. +201207050580»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ