Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Վենետիկի հանձնաժողով դիմելով՝ գործադիրը փաստում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթներից մտահոգությունն անտեղի չէ

Վենետիկի հանձնաժողով դիմելով՝ գործադիրը փաստում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթներից մտահոգությունն անտեղի չէ
27.07.2019 | 14:30

«168 ժամը» գրում է. «Այս գործողությամբ գործադիր իշխանությունը ևս փաստում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների հետ կապված մտահոգությունն անտեղի չէ։ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը Ստամբուլյան կոնվենցիայի օգտին է լինելու, քանի որ Վենետիկի հանձնաժողովը ԵԽ խորհրդատվական մարմինն է։ Եվ Վենետիկի դրական եզրակացությունը ՀՀ իշխանությունը կօգտագործի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի ժամանակ հասարակության ճնշումը թուլացնելու նպատակով»,– «168 Ժամ»-ի թղթակցին ասել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե անհրաժեշտություն կա՞ր, որ կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով ստանալու պաշտոնական կարծիք ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ։


Ըստ նրա իշխանության ներկայացուցիչները, ի վերջո, ներկայացնում են ժողովրդին. «Այո, ժողովրդի դիրքորոշումը պետք է կաշկանդի իշխանություններին։ Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում մենք շարունակելու ենք մեր պայքարը Ստամբուլյան կոնվենցիայի դեմ»։

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ