Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանական նավ է խորտակվել Ադրբեջանում

Իրանական նավ է խորտակվել Ադրբեջանում
27.07.2019 | 14:43

Իրանի «Շաբախենգ» բեռնանավը հուլիսի 26-ին վթարի է ենթարկվել Լենքորան նավահանգստի մոտակայքում եւ խորտակվել: Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն, անձնակազմը հասցրել է տագնապի ազդանշան հաղորդել: Արտակարգ իրավիճակների նախարարության երկու ուղղաթիռները եւ սահմանապահ զորքերի սահմանապահ նավն անմիջապես ուղարկել են դեպքի վայր: Զոհեր չկան: Բոլոր ութ նավաստիները եւ նավապետը հասցվել են ափ եւ իրենց լավ են զգում:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ