Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Օդակայանում երեխան «ճանապարհորդել է» բեռների շարժաժապավենով

Օդակայանում երեխան «ճանապարհորդել է» բեռների շարժաժապավենով
28.07.2019 | 11:53

ԱՄՆ օդանավակայաններից մեկում արտառոց դեպք է պատահել, 2 տարեկան երեխան հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ հինգ րոպե շարունակ «ճանապարհորդել» է բեռների փոխադրման համար նախատեսված շարժաժապավենով: Երեխայի «շրջապտույտի» տեսանյութը հրապարակել է rusvesna.su կայքը:

Երեխայի մայրը դրամարկղի մոտ է եղել, երբ հանկարծ նկատել է, որ տղան կողքին չէ:


«Փոքրիկս արդեն շարժական ժապավենի վերջում էր, ուզում էի վազել, հասնել, գրկել նրան, բայց օդանավակայանի աշխատակիցները թույլ չէին տալիս: Գժվում էի, չգիտեի՝ ինչ անել: Բարեբախտաբար երեխայիս բան չէր պատահել, միայն թեթևակի վնասվածքներ էր ստացել»,- պատմել է փոքրիկի մայրը:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ