Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱԳՆ. Հուլիսի 29-ի չվերթով Հուրգադայից ՀՀ վերադառնալու՝ Եգիպտոսի դեսպանատան կոչը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնել են A&R Tour-ի փաթեթներով

ԱԳՆ. Հուլիսի 29-ի չվերթով Հուրգադայից ՀՀ վերադառնալու՝ Եգիպտոսի դեսպանատան կոչը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնել են A&R Tour-ի փաթեթներով
28.07.2019 | 11:57

ԱԳՆ-ն պարզաբանում է, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հայտարարությունը վերաբերում է միայն այն զբոսաշրջիկներին, որ Եգիպտոս են մեկնել A&R Tour տուր օպերատորի փաթեթներով։ «Հայտարարությունը վերաբերում է միայն A&R տուր օպերատորի ուղևորներին։ Բոլոր այլ զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորած հանգիստը»,– ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ