Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիայի նախագահը կարճ զրույց է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Թուրքիայի նախագահը կարճ զրույց է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ
02.09.2019 | 21:41

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն մասնակցել են Թուրքիայի հաղթանակի տոնի առիթով Անկարայում՝ նախագահական նստավայրում կազմակերպված ընդունելությանը: «Ակօս» պարբերականի հաղորդմամբ, հայ համայնքի ներկայացուցիչները կարճ զրույց են ունեցել նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Նախագահը հետաքրքրվել է, թե ինչպես է ընթանում նոր պատրիարքի ընտրության նախապատրաստական գործընթացը: Մաշալյանն ու Շիրինօղլուն տեղեկացրել են, որ սպասում են ընտրության անցկացման համապատասխան կանոնադրությանը: Էրդողանի պահանջով ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, թե մեկ շաբաթվա ընթացքում փաստաթուղթը կուղարկվի պատրիարքարան: Արքեպիսկոպոս Մաշալյանը դրական է գնահատել հանդիպումը:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ