Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Այսօր և վաղը Երևանում տեղումներ չեն սպասվում

Այսօր և վաղը Երևանում տեղումներ չեն սպասվում
03.09.2019 | 11:41

Սեպտեմբերի 3-4-ը Հայաստանի առանձին շրջաններում, 5-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում սեպտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ