Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

«Դորիան» փոթորկից Բահամյան կղզիներում 5 մարդ է զոհվել, 21-ը՝ վիրավորվել

«Դորիան» փոթորկից Բահամյան կղզիներում 5 մարդ է զոհվել, 21-ը՝ վիրավորվել
03.09.2019 | 11:42

Երեկ Բահամյան կղզիներ հասած «Դորիան» փոթորկից 5 մարդ զոհվել է, 21-ը՝ վնասվածքներ ստացել՝ տեղեկացրել է վարչապետ Հյուբերթ Մինիսը մամուլի ասուլիսում: «Փոթորիկը ջրհեղեղներ առաջացրեց, քանդեց տանիքներ, արմատախիլ արեց ծառեր», - DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Մինիսը՝ «աննախադեպ» որակելով տեղի ունեցածը։ Նրա խոսքով՝ երկիրը գտնվում է «պատմական ողբերգության մեջ»:

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ