Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուհանին բացառել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը

Ռուհանին բացառել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունը
03.09.2019 | 12:09

Իրանի նախագահ Հասան Ռուհանին բացառել Է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների հնարավորությունը, բայց նշել Է, որ երկխոսությունը հնարավոր Է իրանական միջուկային ծրագրի գծով վեցյակի ձեւաչափով։ «Եթե ԱՄՆ-ը հանի բոլոր պատժամիջոցները, կարող Է առաջվա պես երկխոսություն վարել «5+1» խմբի շրջանակում»,- հայտարարել Է Ռուհանին: Նա ասել Է, որ խոսքը չի վերաբերում Վաշինգտոնի հետ երկկողմ բանակցություններին:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ