Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հունաստանի ԱԳ նախարարը մեղադրել է Թուրքիային

Հունաստանի ԱԳ նախարարը մեղադրել է Թուրքիային
03.09.2019 | 12:10

Հունաստանը Թուրքիային անվանել է Միջերկրածովյան շրջանում հանգիստը խաթարող։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուսանկարվել է քարտեզի ֆոնին, որտեղ հունական կղզիները որպես թուրքական են նշված։


Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիան մեղավոր է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին խախտելու մեջ։ Նա ասել է, որ Կիպրոսը ԵՄ-ի անկախ պետություն է, և Թուրքիան խախտում է հանրապետության ինքնիշխանությունը։ Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիան կգիտակցի սխալը և հարևանների հետ շփման հարցում ճիշտ ուղու վրա կկանգնի։

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ