Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դավիթ Տոնոյանը՝ հայկական զորախումբը Սիրիայից հանելու մասին

Դավիթ Տոնոյանը՝ հայկական զորախումբը Սիրիայից հանելու մասին
03.09.2019 | 22:04

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է, թե ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել հայկական զորախումբը Սիրիայից: «Դա իրականությանը չի համապատասխանում», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։ Նա վստահեցրեց՝ որևէ քննարկում չի եղել այդ թեմայով։ «Մենք շարունակում ենք մեր հումանիտար գործողությունը Սիրիայում», - ասաց Տոնոյանը։


Անդրադառնալով Լիբանանում երեկ տեղի ունեցած պայթյունին՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ հայ խաղաղապահներն, ովքեր այնտեղ ծառայություն են իրականացնում, պատրաստության բարձր աստիճանի են բերված։ «Կատարելու են այն, ինչ իրենց վերադասը հրամայի, ոչ մի խնդիր չկա մեր խաղաղապահների հետ», - ասաց Դավիթ Տոնոյանը։

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ