Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱԳՆ. Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը առնչվող հարցերի անհիմն շահարկումը համարում ենք անընդունելի

ԱԳՆ. Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը առնչվող հարցերի անհիմն շահարկումը համարում ենք անընդունելի
03.09.2019 | 22:05

ԱԳՆ-ն հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից:
«Մենք արդեն բազմիցս հերքել են այս տեղեկատվությունը: Ներկայումս փորձ է արվում պետական կառույցի կողմից արդեն իսկ հերքված տեղեկատվությունը վերստին շրջանառել նոր մտացածին մանրամասներով, որոնք նույնպես չեն համապատասխանում իրականությանը՝ այդպիսով ձևավորելով մի քանի շերտից բաղկացած կեղծ լուր»՝ ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նրա խոսքով, «Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը և նրան տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերի անհիմն շահարկումը նեղ անձնական շահերից ելնելով համարում ենք անընդունելի»:

«Թեմայից դուրս, պարզապես հավելեմ, որ անվտանգության ոլորտում աշխատող գերատեսչությունները և դրանց ղեկավարները մշտական խորհրդակցության մեջ են տարբեր հարցերի շուրջ, ինչի մասին բազմիցս նշվել է նաև այդ գերատեսչությունների ղեկավարների կողմից», - նշեց Աննա Նաղդալյանը:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ