Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին
03.09.2019 | 22:06

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին։ Դատական նիստը տեղի կունենա Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 13:00-ին։ Նիստը կնախագահի դատավոր Աննա Դանիբեկյանը:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ