Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հայկ Ալումյան. Մեր վերջնական նպատակն է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցվի

Հայկ Ալումյան. Մեր վերջնական նպատակն է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցվի
03.09.2019 | 22:07

Սահմանադրական դատարանում քննվում է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցը: Դատավորները խորհրդակցական սենյակում են, որոշումը կհրապարակվի վաղը:


Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այնպես չէ, որ ՍԴ-ն քննարկում է հարց՝ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ, պարզապես քննարկվում է հարց՝ արդյո՞ք Սահմանադրությանը համապատասխանում են այն օրենքները, որոնք կիրառվել են ու արդյո՞ք այդ օրենքների վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկան չի հակասում Սահմանադրությանը: «Մեր վերջնական նպատակն է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցվի: Նպատակներից մեկն էլ այն է, որ Քոչարյանն ապօրինաբար է պահվում կալանքի տակ ու պետք է ազատ արձակվի»,-ասաց Հայկ Ալումյանը:


Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի քննությանը, որը կսկսվի սեպտեմբերի 12-ին, Հայկ Ալումյանն ասաց. «Դատավոր Դավիթ Գրիգորյանը չի սկսել Քոչարյանի գործի քննությունը, այսինքն՝ հիմա դատավոր Աննա Դանիբեկյանը, ում վարույթում է գործը, պետք է զրոյից սկսի գործի քննությունը, նա պարտավոր էր անդրադառնալ խափանման միջոցին՝ նախքան գործի քննությունն սկսելը: Երբ մենք ասում ենք, որ Աննա Դանիբեկյանը կոպիտ սխալներով է սկսել գործի քննությունը, առաջին հերթին նկատի ունենք հենց դա, որ նախքան դատավարության սկսելը նա պարտավոր էր խափանման միջոցի հարցը քննարկել: 15 օրվա մեջ պետք է քններ այդ հարցը, իսկ վաղը՝ սեպտեմբերի 4-ին, լրանում է այդ օրը: Այդ հարցը մենք բարձրացնելու ենք»:


Հարցին՝ հնարավո՞ր է այդ հիմքով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվի, Ալումյանը պատասխանեց՝ չի բացառում. «Դատավորը մի քանի անգամ լուրջ բացթողումներ է արել»:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ