Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՔՊ-ն վարչության նիստ է հրավիրել

ՔՊ-ն վարչության նիստ է հրավիրել
03.09.2019 | 22:08

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կկայանա քաղաքական ուժի վարչության նիստը՝ լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը: Նիստին սպասվում է ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Մինչ վարչության նիստն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ