Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ուկրաինայի պատգամավորներն այլևս անձեռնմխելի չեն

Ուկրաինայի պատգամավորներն այլևս անձեռնմխելի չեն
04.09.2019 | 10:52

Ուկրաինայի խորհրդարանը 373 կողմ. 28 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընդունել է օրենք, որով օրենսդիրները զրկվում են անձեռնմխելիությունից: Օրենքի անհրաժեշտության մասին նախընտրական շրջանում խոսել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նրա «Ժողովրդի ծառա» կուսակցությունը Գերագույն Ռադայի 450 մանդատից ունի 254-ը: Ուկրաինայում կոռուպցիան ամենացավոտ խնդիրներից մեկն է:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ