Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-ում առաջարկել են խաղաղության նախարարություն ստեղծել

ԱՄՆ-ում առաջարկել են խաղաղության նախարարություն ստեղծել
04.09.2019 | 11:02

Ամերիկացի գրող Մարիանա Ուիլյամսոնը, որ փորձում է առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու, հայտարարել է, որ խաղաղության նախարարություն է հարկավոր ստեղծել՝ գրում է The Washington Post-ը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին պակասում է այնպիսի գերատեսչություն, որ կզբաղվի հակամարտությունների վերահսկմամբ, բռնության կանխարգելմամբ և ամեն ինչ կանի ի բարօրություն ԱՄՆ-ի։ «Մեր հասարակությունը պարզապես սնուցված չէ բռնությամբ։ Մեր սրտերը պետք է արթնանան, որ մենք կարողանանք այդ ամենը փոխել»,-ասել է Ուիլյամսոնը։
Նա հավելել է, որ խաղաղության նախարարությունը նաև կբարելավեր ԱՄՆ-ի կրթական համակարգը։

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ