Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ալիևը ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին

Ալիևը ընդունել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին
04.09.2019 | 20:16

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են ռուս-ադրբեջանական փոխգործակցության, անվտանգության, տնտեսական համագործակցության, մշակութային և հումանիտար կապերի զարգացման, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում համագործակցության հարցեր:

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ